Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

250 հազար եվրո դատարանների պատճառով

250 հազար եվրո դատարանների պատճառով
15.05.2015 | 00:14

Առաջիկայում պետբյուջեն կտուժի, այն էլ դատարանների «արդար» դատելու պատճառով։ Կառավարության նիստում որոշվեց 250 հազար եվրո հատկացնել Եվրադատարանում տանուլ տված գործերի դիմաց որպես փոխհատուցում։ Այն, որ մեր հայրենակիցները Եվրադատարանը «ջրի ճամփա» են դարձրել, լավ կյանքից չէ, կամ էլ, ավելի ճիշտ է ասել, մեր արդար դատարանների «արդար» աշխատանքի պատճառով։ Ինչևէ, պարզվեց, որ վերջին երեք տարում Եվրադատարանում 31 գործ է եղել։ «Հարևան երկրների համեմատությամբ այս հարցում Հայաստանը բարվոք վիճակում է»,- աչքալուսանք տվեց կառավարությանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ